reality art
հեղինակ
2018-07-14 10:47
Նու Արդ
Ճերմակ ճայերի քաղաքը

Հանգամանքների բերումով վերջին տարիներին իմ կյանքի մի հատված անցնում է եռահարկ կառուցված, գունազարդ շինություններով ու նեղ փողոցներով հայտնի այս քաղաքի տներից մեկում։ Քաղաք, որտեղ ծովն ու երկինքը բաժանարար գիծ չունեն, որտեղ առավոտները սառն են՝ բաց կապույտ ծովից փչող զովությամբ, միջօրեի հրաշեկ արևը կրակ է մաղում, իսկ երեկոյան քամին ոսկորներումդ մշտապես անկոչ հյուրի տեղ ունի։ Սա մի քաղաքատիպ ավան է, որտեղ անհամար քանակով ճերմակ ճայերը կեսգիշերային լռությունը կիսող հեղինակային սերենդաների անառրկելի իրավունք ունեն և, որտեղ երջանկությունը մանկությանս մոռացվող հոտն է հիշեցնում: