Ընդունեք այս «դեմքերի» խումբը, որպես ճանապարհներից մեկը, որ տանում է ինքնաճանաչման. Արտո Չաքմաքչյան

«Իմ դիմաքանդակային ստեղծագործությունների մեջ կան գործեր, որոնք դուրս են դիմաքանդակ հասկացության ընդունված շրջանակներից: Նրանք պայմանավորված չեն բնորդով: Նրանցում բացակայում է ֆիզիկականը: Դրանք զուտ իմ մտահաղացմամբ ստեղծված կերպարներ են, որոնց ստեղծագործական աշխարհը հարազատ և համահունչ է իմ ստեղծագործական մտածողությանը: Ի վերջո, յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործություն նաև իր դիմապատկերն է: Այս առումով ընդունեք այս «դեմքերի» խումբը, որպես ճանապարհներից մեկը, որ տանում է (կամ գուցե ընդամենը տանելու փորձ է) ինքնաճանաչման: Սա մարդկային մի գոյավիճակ է, որ արվեստագետին մշտական փնտրտուքների մեջ է պահում՝ անկախ իր օգտագործած գործիքից կամ արտահայտչամիջոցից»:
Արտո Չաքմաքչյանը՝ «Դիմապատկերներ» գիրք – ալբոմի մասին:
«Դեմքեր՝ ժամանակի և տարածության միջից» - այսպես է բնութագրել իր այս ալբոմը աշխարհահռչակ արձանագործը: