Եվ ահա՝ ես քայլում էի Քաղաքում
reality art հեղինակ
2017-07-03 22:19 Նու Արդ

Եվ ահա՝ ես քայլում էի Քաղաքում

Մտածում եմ ոտքով անցնել ողջ աշխարհը՝ հարմար ուսապարկով, որտեղ տեղավորած կլինեմ անհրաժեշտ իրերս, լուսանկարչական ապարատը հետս, նոթատետրս՝ անպայման գունավոր մատիտներով, մի գլխարկ՝ ճանապարհների տապ արևից պաշտպանվելու համար, ու մի զույգ դիմացկուն կոշիկ: Երբեք չեմ երազել նվաճել բարձր, անհաղթահարելի լեռների ձյունածածկ գագաթները: Փոխարենը նախընտրել եմ բացահայտել մարդկային կյանքով շնչող ու հատկապես փոքրիկ գյուղաքաղաք - ավանները: Եվ ահա՝ ես քայլում էի Քաղաքում… Այստեղ հնարավոր էր տեսնել ու հասկանալ այնքան, որ կբավարարեր վերապրելու մի ողջ կյանք:

Яндекс.Метрика